Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Նոր կյանքի և շարունակության Ավետիս. morevmankan.am

Նոր կյանքի և շարունակության Ավետիս. morevmankan.am

2020 թ. պատերազմական մղձավանջում զինվոր-զավակին կորցրած 44-ամյա Գեղանուշ Հայրապետյանը՝ ապրիլի 18-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ինքնաբեր հղիության արդյունքում լույս աշխարհ բերեց չորրորդ զավակին՝ առողջ և հրաշալի աղջնակի: Հաշվի առնելով մոր հոգեվիճակը և տարիքը, նրան շրջապատում էին հատուկ հսկողությամբ ու հոգածությամբ:

Նոր կյանք սկսող մանուկը կդառնա ծանր կորուստ ապրած ընտանիքի լույսն ու մխիթարությունը, փոքրիկ հաղթանակը՝ դեռ չվերջացած պատերազմի դժվար ու հուսահատ օրերին, մահվան խավարից հետո շարունակության Ավետիսը:

Հուզմունք կար մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ., հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի ձայնում, երբ փորձեցինք տեղեկանալ մանրամասներից.

«Գեղանուշ Հայրապետյանն ամբողջ հղիության ընթացքում հսկվել է մեր կլինիկայում: Հղիությունն ընթացել է հարթ: Ապրիի 18-ին ունեցել է հասուն աղջիկ: Ծննդաբերությունը և հետծննդաբերական շրջանը ընթացել է հարթ, որևէ բարդություն չի դիտվել: Եվ ահա, բավարար վիճակում ճանապարհում ենք տուն:

Փոքրիկի 44 տարեկան մայրը, խորը և ծանր վշտի մեջ, իր մեջ ուժ է գտել ու որոշել ընտանիքի կորուստը վերագտնել նոր մանկան ճիչով:

Ցանկանում ենք, որ մեր կենտրոնում ծնված այս բալիկը և բոլոր հայ բալիկները մեծանան ու ապրեն անամպ, կապույտ երկնքի տակ, չտեսնեն ավեր ու պատերազմ, առողջ ու միշտ ընտանիքի հետ»:

Նեոնատոլոգ Մարինե Ալբերտի Զարգարյանը նկարագրում է մանկիկի վիճակը ծնվելուց հետո:

«Մեր բալիկն աղջիկ է, ծնվել է բնական եղանակով, չորրորդ ծննդաբերությունից, ապրիլի 17-ի՝ լույս 18-ի գիշերը, ժամը 03:30-ին, 2800 գ քաշով, 48 սմ հասակով,  ըստ Ապգարի սանդղակի գնահատվել է 9 բալ, ծնվել է ճիչով: Ծնվելուց հետո փոքրիկը միշտ եղել է մոր հետ համատեղ՝ 3 օրվա ընթացքում, կերակրվել է կրծքով: Մաղթում եմ, որ իրենց օջախը միտ լուսավոր լինի»:

Մենք նույնպես միանում ենք հոգատար բժիշկների մաղթանքին, թող մեր մայրերը խիզախեն ու հաղթեն կորստին՝ նոր, լուսավոր կյանքերի հայտնությամբ:

 

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ